Մայիս 03, 2024
1068 դիտում

Ժերար Պիկեն՝ GQ-ի շապիկին. Ֆուտբոլիստն այսօր նշում է 37-ամյակը


Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ


GQ-ն շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ֆուտբոլիստներին ու այս անգամ հարցազրույց է ունեցել Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեի հետ, որն այսօր նշում է 37-ամյակը:

Պիկեն 37 տիտղոս է նվաճել ու 18 տարի հավատարիմ եղել սիրելի ֆուտբոլին, կատալոնական ակումբի 4 ամենահաջողակ խաղացողներից մեկն է համարվում:

Թեեւ նա 2022 թվականի նոյեմբերին ավարտել է կարիերան, սակայն այդ ընթացում երբեք էլ չի դադարել մտածել ֆուտբոլի մասին՝ այն վերածելով բիզնեսի:

Լուսանկարը` GQ


Պիկեն պատմել է, որ ամեն ինչ փորձում է անել, որպեսզի իր սիրելի խաղն ավելի հետաքրքիր դարձնի մարդկանց համար, բայց նախ ինքն է վերաիմաստավորում ֆուտբոլը: Նա ստեղծել է ֆուտբոլային «Թագավորական լիգա» խաղն ու դրա շուրջ միավորել հազարավոր մարդկանց:

«Շատ հեշտ եմ հարմարվել իմ նոր կյանքին ու հիմա երջանիկ եմ: Անընդհատ փորձել եմ զբաղված լինել ու ամեն առավոտ նոր նախագծեր փնտրել, որոնք ինձ հուզում են ու մոտիվացնում»,- խոստովանել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին