Մայիս 04, 2024
625 դիտում

Անձեռոցիկը, որի վրա Մեսսին կնքել է «Բարսա»-ի հետ 1-ին պայմանագիրը, կհանվի աճուրդի


Լուսանկարը` https://www.elfutbolero.us/


Անձեռոցիկը, որի վրա Լեո Մեսսին կնքել է «Բարսելոնա»-ի հետ առաջին պայմանագիրը, աճուրդի է հանվելու։

Mundo Deportivo-ի տեղեկություններով, աճուրդը կայանալու է մարտի 18-27-ն ընկած ժամանակահատվածում, որն անցկացնելու է բրիտանական հեղինակավոր Bonhams ընկերությունը։ Անձեռոցիկի գինը սահմանված է 300-500 հազար ֆունտի սահմաններում։

Պայմանագիրը ստորագրվել է «La Reial Societat de Tennis Pompeia» ակումբում ճաշի ժամանակ, երբ 13-ամյա Լեոն հոր հետ գտնվում էր Բարսելոնայում։ Այնտեղ «Բարսա»-ի տեխնիկական քարտուղար Կարլես Ռեշակը խոստացել է, որ ակումբը պայմանագիր կկնքի Լեոյի հետ։

«Բարսելոնայում, 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, պարոն Խոսեպ Մինգելիայի եւ Օրասիոյի ներկայությամբ, «Բարսելոնա»-ի տեխնիկական քարտուղար Կառլես Ռեշակը պարտավորվում է իր պատասխանատվությամբ, չնայած եղած մի քանի հակառակ կարծիքների, ստորագրել պայմանագիր խաղացող Լիոնել Մեսսիի հետ, եթե պահպանենք համաձայնությունը խոստացված գումարների վերաբերյալ»,- գրված է անձեռոցիկի վրա։

Հենց այդ օրվանից Լեո Մեսսին դարձել է կատալոնական ակումբի անդամ, իսկ հետագայում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները՝ ընդմիշտ մնալով ակումբի պատմության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին