Մայիս 04, 2024
669 դիտում

Սադիո Մանեն գտել է իր երազանքի կնոջը, սպասել մինչեւ չափահաս դառնա ու ամուսնացել հետը


Լուսանկարը` Magvision

Լուսանկարը` Magvision

Լուսանկարը` Magvision

Լուսանկարը` Magvision


Սադիո Մանեն ֆուտբոլային աշխարհում հայտնի է իր չափազանց համեստությամբ: Տիտղոսակիր ֆուտբոլիստ լինելուց բացի «Ալ Նասրի» -ի ու Սենեգալի հավաքականի խաղացողը նաեւ լավ մարդ է, նրա հետ կապված սկանդալային ու աղմկոտ միջադեպերի հնարավոր չէ հանդիպել, ապրում է համեստ կյանքով ու իր մասին խաղադաշտից դուրս խոսելու քիչ առիթներ տալիս:

Սակայն երեկ 31-ամյա ֆուտբոլիստը կիսվել է ուրախալի նորությամբ՝ վերջապես ամուսնացել է իր սիրելիի՝ Աիշե Տամբեի հետ: Մանեն ստիպված է եղել սպասել, որպեսզի լրանա նրա 18-ամյակն ու նոր հնարավոր լինի ընտանիք կազմել: Հունվարի 7-ին կայացած արարողությանը ներկա են եղել Մանեի թիմակիցները, ընկերներն ու հարազատները:

Լուսանկարը` Magvision


Ֆուտբոլիստը հարմար ժամանակ է գտել մինչեւ Աֆրիկայի Ազգերի գավաթի մեկնարկը, որում նա առաջնորդելու է Սենեգալի հավաքականին ու օգնելու պահել 2021 թվականին նվաճած տիտղոսը: Նրա հավաքականը Կամերունի, Գվիենաի ու Գամբիայի հետ նույն խմբում է:

Երկար ժամանակ Մանեն իր անձնական կյանքը գաղտնի է պահել, իսկ ամուսնանալու մասին հարցերին այսպես պատասխանել. «Շատ աղջիկներ են ուզում իմանալ, թե ինչու ամուսնացած չեմ, բայց կներեք, ձեր ժամանակն իզուր եք վատնում: Կինը, որի հետ կամուսնանամ, չի լինի սոցիալական ցանցերում: Ուզում եմ կյանքս կապել այնպիսի կնոջ հետ, որը հարգում է Աստծուն ու աղոթում է: Ամեն մեկը սիրո իր ընտրությունն ունի»:

Լուսանկարը` Magvision


Ու պարզվում է այդ ընտրությունը նրան բերել է Աիշեի մոտ: Աղջիկը 16 տարեկան է եղել, երբ առաջին անգամ տեսել ու հավանել է նրան, սակայն հետն անմիջապես չի զրուցել: Հորեղբորն է խնդրել այդ մասին հայտնել աղջկա հորը, որի հետ նրանք ընկերներ են: Համաձայնությունը ստանալուց հետո Մանեն սկսել է հանդիպել հետը, վճարել է ուսման ծախսերն ու սպասել չափահաս դառնալուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին