Մայիս 04, 2024
996 դիտում

«Սիրով Ռաֆային»․ Մեսսին չեմպիոնական շապիկը նվիրել է Նադալին


Լուսանկարը` Նադալի ակադեմիայի X-ի էջից


Լեո Մեսսին շապիկը, որով հանդես է եկել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում, նվիրել է Ռաֆայել Նադալին։

Նադալի ակադեմիայից հայնտում են, որ Աշխարհի չեմպիոնի շապիկը ցուցադրվում է Մալյորկայում գտնվող ակադեմիայի թանգարանում։ Մեսսին շապիկի վրա մակագրել է հետեւյալը․ «Ռաֆային՝ սիրով ու հիացմունքով»։

Թենիսիստի թանգարանում ցուցադրվում են բազմաթիվ այլ հայտնի մարզիկներին պատկանող իրեր, որոնք նրանք տարբեր ժամանակահատվածում փոխանցել են Նադալին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին