Մայիս 03, 2024
866 դիտում

Խաչանովի, Սպերցյանի եւ Ծառուկյանի մարզումային օրը Դուբայում



Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը եւ թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայում հանդիպել են միմյանց։

Ծառուկյանը ներկա է եղել Խաչանովի եւ Գրիգոր Դիմիտրովի մարզմանը, ապա նրանք հանդիպել են Սպերցյանի հետ։

«Վաղը թենիս եմ խաղալու Էդո Սպերցյանի հետ»,-Ինստագրամի իր էջում գրել է Ծառուկյանը։

Սպերցյանը եւս լուսանկար է հրապարակել ու կատարել հետեւյալ գրառումը․ «Մարզում լավագույնների հետ»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին