Ապրիլ 26, 2024
2812 դիտում

Սեքս, թմրանյութեր, գրկախառնություն. Այն ամենն, ինչ արգելված կլինի Քաթարի ԱԱ-ի ժամանակ


Լուսանկարը` mirror.co.uk


Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում կայանալու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Քաթարն իսլամական երկիր է ու խիստ ավանդապահ: Այդ պատճառով էլ առաջնության ընթացքում անգամ հյուրերը չեն կարողանա զերծ մնալ սահմանափակումներից:

Առանձնացրել ենք մի քանի կետերից կազմված ցանկը:

Թմրանյութեր

Բոլոր թմրամոլներն ու թմրանյութերի վաճառքով զբաղվողները պատժվելու են, եթե ոստիկանությունը նրանց հայտնաբերի:

Հատուկ զգուշացում են ստացել անգլիացի երկրպագուները, քանի որ Քաթարում վստահ են, որ ԵՎՐՈ-2020-ի ժամանակ նրանք կռիվներ են հրահրել թմրանյութերի ազդեցության տակ:

Նույն իրավիճակն է դեղերի ու բուժիչ միջոցների հետ կապված: Բժշկի թույլտվությամբ նշանակված դեղերի դեպքում պետք է համապատասխան փաստաթուղթ լինի:

Սեքս ու գրկախառնություն

Քաթարում դավաճանությունը քրեորեն պատժելի է ու նախատեսվում է 7 տարվա ազատազրկում: ԱԱ-ի ժամանակ իսպառ արգելվելու է անօրինական սեռական կապը:

Արգելված են լինելու համբույրով գրկախառնությունները: Զգացմունքների հանրային դրսեւորման դեպքում հասնում է 1 տարվա ազատազրկում:

Ալկոհոլ ու երեկույթներ

Եթե որոշ մարդիկ Քաթար են մեկնելու աղմկոտ երեկույթների համար, նախապես կարող են հրաժարվել այդ մտքից: Հանդիպումներից հետո ալկոհոլի օգտագործումը կամ աղմկոտ միջոցառումներն արգելքի տակ են:
 
ԼԳՏԲ

Քաթարում բոլոր գունավոր դրոշները նախապես վերցնելու են: Գեներալ-մայոր Աբդուլազիզ Աբդուլա Ալ-Անսարին հայտնել է, որ դա արվելու է ակտիվիստների անվտանգության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին