Մայիս 02, 2024
exclusive
25385 դիտում

Մարիա Շարապովայի բիզնես կայսրությունն ու ապագա ամուսինը


Լուսանկարը` Getty images

Լուսանկարը` businessinsider.com

Լուսանկարը` essentiallysports.com

Լուսանկարը` gotceleb.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` celebskart.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` vogue.com

Լուսանկարը` celebsfirst.com

Լուսանկարը` nike

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


2020-ի դեկտեմբերին Մեծ Սաղավարտի մրցումների հաղթող Մարիա Շարապովան հայտարարեց բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլկեսի հետ նշանադրության մասին:

Մինչ շատերը շտապում են նշել, թե որքան է նրա բախտը բերել հարուստ փեսացու գտնելու հարցում, ներկայացնենք, թե ինչքան հաջողակ կին գործարարի է վերածվել մարզուհին:

2020-ի փետրվարին նա հայտարարել էր կարիերայի ավարտի մասին, ինչից հետո ամբողջությամբ տարվել էր ֆիթնեսի բիզնեսով ու սկսել ընդլայնել առանց այն էլ իր մեծ ունեցվածքը:

Forbes-ի տվյալներով, կարիերայի ընթացքում թենիսիստուհին վաստակել է 325 մլն դոլար, որի մեջ ներառված են նաեւ գովազդային պայմանագրերը: Նա մշտապես տեղ է գտել ամենաշատ վարձատրվող մարզուհիների ցանկում: 2015-ին Շարապովայի եկամուտը 29,7 մլն էր կազմել: Նրանից ավելի շատ միայն Նաոմի Օսական է վաստակել 2019-ին՝ 37,4 մլն:

Լուսանկարը` essentiallysports.com


2012-ին Շարապովան հաջող ներդրում է կատարել՝ 500 հազար դոլարով ստեղծելով սեփական Sugarpova քաղցրավենիքի բրենդը: Այն արդեն մարզուհուն տարեկան 20 մլն եկամուտ բերող ընկերության է վերածվել:

Սակայն միայն կոնֆետներով Մարիան չի բավարարվել: 2020-ի մարտին նա ամերիկացի միլիարդատեր Մարկ Կյուբանի հետ 900 հազար դոլար է ներդրել նոր սթարթափի վրա, որը ֆիթնես թեւնոցներ է արտադրում: Տարվա վերջին այդ ընկերությունն արդեն ԱՄՆ-ի 25 լավագույն փոքր կազմակերպությունների ցանկում է հայտնվել: Քանի որ քովիդի պատճառով շատերն են տանը մնացել, ֆիթնես թեւնոցների կարիքը շատերն են ունեցել ու շուկայում դրա նկատմամբ պահանջարկը մեծացել է: 2019-ի 2 մլն շահույթի փոխարեն 2020-ին այն հասել է 19 մլն-ի:

Լուսանկարը` businessinsider.com


Օգոստոսին Շարապովան եւս մեկ ֆիթնես ընկերությունում է ներդրում կատարել: Այս անգամ նրա ուշադրությունը գրավել է մարզման համար նախատեսված սարքավորումներ արտադրելու գաղափարը: Թենիսիստուհին ոչ միայն ներդրող է, այլ բրենդի ռազմավարություն մշակողը, նա պետք է օգնի արտադրանքի ստեղծմանն ու նպաստի դրա վաճառքին:

Շարապովան նաեւ Skills ուսուցանող հարթակի հետ է պայմանագիր կնքել ու առցանց դասընթացների ժամանակ սովորեցնում է, թե ինչպես մարզվել կորտում ու մարզադահլիճում:

Թենիսիստուհին նաեւ բավական տպավորիչ անշարժ գույք ունի: Նա ավարտել է Լոս Անջելեսի սեփական տան կահավորումը, որն ամբողջությամբ ճապոնական ոճով է արված: Ձեռք է բերել նաեւ ամառանոց Սանտա Բարբարայում, որի համար վճարել է 9 մլն դոլար:

Լուսանկարը` gotceleb.com


Նախկինում Շարապովան սիրավեպեր է ունեցել շատ հայտնիների հետ, որոնց թվում են եղել Ադամ Լավինը, Սաշա Վույաչիչը, Գրիգոր Դիմիտրովը, սակայն միշտ էլ նախընտրել է անձնական կյանքի մասին շատ չխոսել:

Այն մասին, որ հանդիպում է Ալեքսանդր Գիլկեսի հետ, ԶԼՄ-ը պատահաբար են իմացել՝ 1 տարվա սիրավեպից հետո: Զույգին 2018 թվականի հունվարին լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում:

Նրանք համատեղ միջոցառման են մասնակցել նույն տարվա հունիսին, իսկ հոկտեմբերին Շարապովան Instagram-ի «պատմություններ» բաժնում սիրելիի լուսանկարն է հրապարակել: Դրանից հետո նրանց միասին շատ քիչ անգամներ են կարողացել նկատել:  

Լուսանկարը` անձնական արխիվից


2019-ի ապրիլին նրանք բացառություն են արել ու Business of Fashion-ի կազմակերպած ընթրիքին միասին ներկայացել:

Գիլկեսի կյանքն ու գործունեությունն էլ պակաս հագեցած չեն: Նա ծնվել է Մեծ Բրիտանիայում հայտնի բժշկի ու Օքսֆորդի համալսարանում ռուսերենի դասախոսի ընտանիքում: Ավարտել է Բրիսթոլի համալսարանը, իսպաներեն ու ռուսերեն է սովորել, ինչպես նաեւ ուսուցանել է Իթոնում, որտեղ էլ ընկերացել է Արքայազն Ուիլյամի ու Հարրիի հետ:




Ապա տեղափոխվել է Փարիզ, որպեսզի որպես գլխավոր բաժնետեր միանա Louis Vuitton-ի թիմին, իսկ 2008-ին Phillips-ի բաժնետեր է դարձել ու տեղափոխվել Նյու Յորք: 2010-ին հիմնադրել է Paddle8 առցանց աճուրդի ընկերությունը, որը մասնագիտացված է արվեստի գործերի վրա:

Գիլկեսը հանդիպել է Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպայի հետ: 4 տարի ամուսնացած է եղել դիզայներ Միշա Նոնուի հետ, որը Մեգան Մարքլի ընկերուհին է: Նրանք 2012-ին Վենետիկում են ամուսնացել, հարսանիքին ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը, հյուրերի համար էլ երգել է Լանա Դել Ռեյը: Ամուսնալուծությունից հետո որոշ ժամանակ չի հայտնվել ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում, մինչեւ որ նրան տեսել են Շարապովայի հետ:



2021 թվականի առաջին օրը Շարապովան իր երկրպագուներին անակնկալ է մատուցել, ցուցադրել նշանադրության մատանին ու գրել. «2020, ես քեզ այլ կերպ էի պատկերացնում, ինչպես եւ շատերս: Ինձ այն համարձակություն տվեց ավարտել կարիերաս ու կյանքիս այն մասը, որով ապրում էի: Այդ տարին ինձ անակնկալ մատուցեց, հիմա ամեն օր արթնանում եմ լավագույն ընկերոջս կողքին: Անչափ ոգեւորում է այն, թե ինչ է կատարվելու 2021-ին»:




Մինչ բոլորը հիացած քննարկում էին մատանին ու ադամանդի չափը, Daily Mail-ը պարզել է, որ այն 400 հազ. դոլար արժե:

Ի դեպ, դա Շարապովայի առաջին նշանադրության մատանին չէ: Նա 2010 թ. համաձայնվել էր ամուսնանալ բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ: Այն մատանին էլ բավական թանկ էր, ըստ որոշ հաշվարկների՝ 250 հազ. դոլար: ԱՄՆ-ում չգրված կանոն գոյություն ունի, որ ամուսնության մատանին չպետք է ավելի էժան լինի քան ապագա ամուսնու 2 ամսվա աշխատավարձը:

Հասմիկ Բաբայան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին