Մայիս 13, 2024
exclusive
5471 դիտում

Օլիմպիական հավաքական. Դավիթ Սաֆարյան


Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 01.08.1989-ին, Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում

Մարզաձեւ. Ազատ ոճի ըմբշամարտ (65 կգ)

Ընտանիք. Ամուսնացած չէ

Հոբբի. Երաժշտություն լսել ու ֆիլմեր նայել

Կրթություն. Ավարտել է Կուբանի պետական համալսարանի տնտեսագիտության, ապա իրավաբանության ֆակուլտետները

Անձնական մարզիչ. Աբդուլլահ Մագոմեդով

Նորամուտը. 2011 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում

Կարիերայի սկիզբը. 10 տարեկանից

Մարզաձեւի ընտրություն. Դավիթի հայրն ու հորեղբայրները նույնպես ըմբիշներ են եղել. «Ես նախ գիմնաստիկայի եմ գնացել: Հաջողություններ ունեի ու մեր երկրամասում 2-րդ տեղը գրավեցի: Բայց միշտ էլ իմացել եմ, որ ըմբիշ եմ դառնալու: Մինչեւ 10 տարեկանն ես տանն անընդհատ ըմբշամարտով էի զբաղվում: Եղբորս հետ ամբողջ օրը գոտեմարտում էինք»:

Անմենակարեւոր նվաճումը. Աշխարհի չեմպիոնությունը, չնայած գտնում է, որ գլխավորը մեդալները չեն. «Կարեւորն այն է, որ զբաղվում ես սպորտով: Այն քեզ դարձնում է օրինակելի մարդ՝ զերծ վատ սովորություններից: Սա է սպորտի գլխավոր նվաճումը, հետո նոր գալիս են մեդալները»:

Ամենադժվար պահին օգնում են.  Ծնողները, եղբայրն ու ընկերները, ովքեր միշտ իր կողքին են:

Ելույթից առաջ. Աղոթում է, նախավարժանք անում, երբեմն էլ՝ երաժշտություն լսում

Մինչ 2011-ը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում: Դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ, աշխարհի առաջնությունում գրավել երկրորդ հորիզոնականը

Հայաստանի հավաքականի կազմում դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր

2012-ին Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Նույն տարում հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերում

2013-ին դարձել է Եվրոպայի, ապա նաեւ Աշխարհի չեմպիոն

Ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ

Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին