Մայիս 05, 2024
1190 դիտում

Արման Ծառուկյանը պատասխանել է Իսլամ Մախաչեւի մեղադրանքներին


Լուսանկարը` Getty Images


UFC-ի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը պատասխանել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչեւի մեղադրանքներին, թե իբր հրաժարվում է մենամարտել նրա դեմ:

«Այդ ամենը սուտ է: Ճշմարտությունն այն է, որ ցանկացել է հետս մենամարտել իմ հաղթանակից կարճ ժամանակ անց, որպեսզի առավելություն ունենա: Բայց այդպիսի բան էլ չի լինելու: Ե՞րբ ես ինքդ վերջին անգամ 6 շաբաթվա ընթացքում 2 անգամ մենամարտել»,- այսպես է արձագանքել Ծառուկյանը:

Ավելի վաղ New York Post-ին տված հարցազրույցում Մախաչեւը նշել էր, որ Ծառուկյանը 3-4 անգամ հրաժարվել է պայքարել իր դեմ, թեեւ ինքն է միշտ խոսում ռեւանշ անցկացնելու մասին:

Ծառուկյանն իր վերջին մենամարտում ապրիլի 13-ին հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային, դրանից հետո նա հրաժարվել է մենամարտել Մախաչեւի հետ: Հունիսի 1-ին տիտղոսային հանդիպում անցկացնելու հնարավորություն է ստացել ամերիկացի Դասթին Պորյեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին