Մայիս 04, 2024
1037 դիտում

3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Լուսանկարը` Simone Ferraroph


Իտալական Ռիմինի քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության եզրափակիչ են անցել 3 հայ մարմնամարզիկ:

Օրեր առաջ Աշխարհի գավաթակիր դարձած Արթուր Դավթյանը հենացատկում 14.416 միավոր է վաստակել եւ որակավորումը հաղթահարել 5-րդ տեղով:

Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14.633 միավոր է վաստակել ու 7-րդ արդյունքով անցել եզրափակիչ: Իսկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափերի եզրափակչում է 6-րդ տեղավ, նա 14.600 միավոր ունի իր հաշվին:

Եզրափակիչները կայանալու են ապրիլի 26-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին