Մայիս 03, 2024
435 դիտում

Ատլետ Նինա Զարինան Լոնդոնի մարաթոնում 1-ին անգամ ներկայացրել է Հայաստանը


Լուսանկարը` Անձնական արխիվից


Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան 2021 թվականի Լոս Անջելեսի մարաթոնի բրոնզե մեդալակիր Նինա Զարինային (Ուսուբյան) թույլ է տվել ներկայացնել Հայաստանը:

Նա իրավունք ունի միջազգային մրցումներում հանդես գալ Հայաստանի դրոշի տակ 2024 թվականի ապրիլի 5-ից, այս մասին World Athletics-ը հայտնել է tass.ru-ին:

«Լոնդոնը հիասքանչ էր, այնքան ուրախ եմ նորից վազել ու բոլոր տարակուսանքներն անցյալում թողնել: Նախապատրաստությունն այնքան դժվար էր, որ չէի կարող այդ ամենը հաղթահարել առանց ընտանիքիս սիրո: Հայաստանի հավաքականի կազմում նորամուտս էր ու կարողացա այն նշանավորել երկրի ռեկորդով: Երազում եմ ավելի մեծ նվաճումների մասին: Մարզիչս առաջադրանք էր դրել մարաթոնը վազել 2:50-2:55-ում, բայց տարածությունն անցա 2:48:31-ում»,- Ինստագրամում գրել է մարզուհին:

37-ամյա Զարինան սպորտով սկսել է զբաղվել 2012 թվականից, 2019-ից բնակվում է ԱՄՆ-ում: Վերջին անգամ Զարինան ելույթ է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին եւ Չիկագոյի մարաթոնում 17-րդ տեղը գրավել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին