Ապրիլ 26, 2024
1192 դիտում

Հայաստանի ընտրանին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել Լոս Անջելեսում:

«Կալիֆոռնիայում ունենք մեծ հայկական համայնք, վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից եւ մոտ ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձեւաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, հայտնում են ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին