Ապրիլ 26, 2024
1127 դիտում

Դավթյանն ու Մերդինյանն ամփոփել են ԱԱ-ում գրանցած իրենց աննախադեպ արդյունքները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Անցած հանգստյան օրերին Հայաստանի մարմնարզության հավաքականն Աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ՝ ոսկե եւ բրոնզե:


Թիմն արդեն վերադարձել է Լիվերպուլից եւ այսօր լրագրողների հետ կիսվել տպավորություններով:

Արթուր Դավթյան (ԱԱ-ի չեմպիոն)

Լուսանկարը` Reuters


Ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ բերել մեր հայրենիք: Աշխարհի առաջնությունից երբեք մեդալ չէի ունեցել ու միանգամից ոսկի եղավ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել ու հավատացել են ինձ, նրանք ներդրում ունեն այս մեդալում: Անելու եմ ամեն ինչ, որ այսուհետ եւս բարձր պահեմ Հայաստանի դրոշը:

Մյուս տարին կարեւոր է լինելու, սկսվելու է պայքարն Օլիմպիական վարկանիշների համար: Նախ պետք է ուղեգիր նվաճեմ, հետո արդեն ողջ ուժով պատրաստվեմ խաղերին:

Հարություն Մերդինյան (ԱԱ-ի բրոնզե մեդալակիր)

Լուսանկարը` Reuters


Շատ, անչափ շատ ուրախ եմ ու զգացողություններս չեմ կարող արտահայտել: 7 տարի առաջ էի դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, ինքս իմ արդյունքը կրկնեցի: Անսահման ուրախացա Արթուրի ոսկու համար, 39 տարի անց Հայաստանը կրկին մարմնամարզությունում Աշխարհի չեմպիոն ունի: Երբ վերջին ցատկն արեց, այնքան բուռն էին մեր էմոցիաները, որ միանգամից ուզում էինք դահլիճ մտնել:

Այս տարի Եվրոպայի կրկնակի չեմպիոն էլ դարձա, իմ հաջողությունների համար մարզիչներիս եմ պարտական, որոնց շնորհիվ մնացել եմ սպորտում: Շարունակելու եմ աշխատել ու պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին