Ապրիլ 20, 2024
1101 դիտում

Հակոբ Սերոբյան. Մենք իսկական ընտանիք ենք, միմյանց օգնելով ենք հասնում հաջողության


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը սպասել, բայց չի հավատացել Աշխարհի առաջնությունում այսպիսի հաջող ելույթների:

Նրա սաներից Արթուր Դավթյանը հենացատկում դարձել է Աշխարհի չեմպիոն, իսկ նժույգթափերում Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր:

«Առաջին անգամն էր, որ Աշխարհի առաջնության եզրափակչում չորս մասնակից ունեցանք, ակնկալում էի, բայց չէի հավատում, որ չեմպիոն կլինի: Ի պատիվ իրեն, Արթուր Դավթյանը պարզապես փայլեց: Դժվար էր, ֆիլիպինցին Աշխարհի գործող չեմպիոնն էր ու բավական բարձր միավորներ էր վաստակել, ցանկացած մեկն Արթուրի փոխարեն կբավարարվեր արծաթով: Բայց նա այնքան հստակ ու լավ ցատկեց, որ շրջանցեց բոլորին ու առաջին անգամ դարձավ ԱԱ-ի չեմպիոն»,-ասել է Սերոբյանը:

Նա առանձնահատուկ շեշտել է Հարություն Մերդինյանին, որը երկրորդ անգամն է ԱԱ-ում հասնում այսպիսի հաջողության:

«Կներեք խոսակցականիս համար, բայց Հարութի ցավը տանեմ: Այս տարիքում նա պարզապես անհավանական բաներ է անում՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն, հիմա էլ բրոնզե մեդալակիր: Նա մեր թիմի ավագն է, մեդալային բացումն արեց, Արթուրը ոգեւորվեց նրա նվաճմամբ ու մեկ օր անց ինքն էլ ուրախացրեց բոլորիս»,-ավելացրել է մարզիչը:

Ըստ Սերոբյանի՝ մարմնամարզության ողջ ֆեդերացիան իսկական ընտանիք է, միմյանց օգնելով ու աջակցելով էլ կարողանում են կամաց-կամաց առաջ գնալ: Գիտեն իրենց բացթողումներն ու սխալները, որոնք հետեւողականորեն ուղղելու են՝ ձգտելով բարձրացնել արդյունքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին