Ապրիլ 26, 2024
725 դիտում

Ալբերտ Թադեւոսյան. Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Ջիբրալթարի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ալբերտ Թադեւոսյանը կիսվել է իր տպավորություններով:


«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մինչև խաղն արդեն վերլուծել էինք մրցակցին, հասկացել էինք՝ ինչպիսի խաղ են ցուցադրում: Գիտակցում էինք, որ մեր խաղային մակարդակն ավելի բարձր է:

Մեր թիմը համալրել է Քրիս Ջոնսը, ով բավականին ուժեղ խաղացող է: Նա մեզ նոր է միացել, խաղի սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ տարբեր կոմբինացիաներ էինք փորձարկում, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպման վերջնամասում ավելացրինք եւ կարողացանք միավորներով բավականին առաջ անցնել:

Հաջորդ խաղերը շատ կարեւոր են, զգում եմ, որ ավելին կարող եմ: Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք եւ հասնենք մեր նպատակին»,- Թադեւոսյանի խոսքերը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին