Ապրիլ 26, 2024
589 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել փոքր երկրների ԵԱ-ում


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Առաջին խաղում հայ բասկետբոլիստները մրցել են Ջիբրալթարի հավաքականի հետ:

Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի ընտրանին հաղթել է 100:63 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Այսօր Երեւանի ժամանակով 18:15-ին կայանալու է Հայաստանի եւ Սան Մարինոյի ընտրանիների պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին