Մայիս 05, 2024
1107 դիտում

Սեւիկյանի գոլը «Ֆերենցվարոշ»-ին դուրս է բերել Հունգարիայի գավաթի եզրափակիչ



Էդգար Սեւիկյանը 2-րդ գոլն է խփել «Ֆերենցվարոշ»-ի կազմում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է մտել Հունգարիայի գավաթի կիսաեզրափակչում ու որոշիչ գոլը գրանցել իր հաշվին:

«Ֆերենցվարոշ»-ը հյուրընկալվել է «Նիրեդհազա»-ին ու հաղթել 2:1 հաշվով: Մինչեւ 85-րդ րոպեն տանտերերն են հաղթելիս եղել, սակայն «Ֆերենցվարոշ»-ի կազմում Իբրահիմ Սիսսեին հաջողվել է խփել պատասխան գնդակը, իսկ Սեւիկյանը 89-ին խփել է հաղթական գոլը:

Հունգարիայի Գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 15-ին, «Ֆերենցվարոշ»-ը մրցելու է «Պակսի»-ի հետ:

Ավելի վաղ Սեւիկյանն իր թիմի հետ ժամանակից շուտ հռչակվել է Հունգարիայի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին