Մայիս 08, 2024
4737 դիտում

Հայ դահուկորդներն անգերազանցելի են եղել զարգացող երկրների գավաթում


Լուսանկարը` Facebook


Դահուկորդներ Կատյա Գալստյանը եւ Թադեւոս Պողոսյանը, որոնք օրերս մեդալներ են նվաճել Հայաստանի առաջնությունում, հաջող են ելույթ ունեցել նաեւ Լիբանանում:

Նրանք զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 ու 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների հաղթողներն են: Դահուկորդները հանդես են եկել Արթուր ու Ալլա Միքայելյանների գլխավորությամբ:

Հայաստանի բացարձակ չեմպիոն Միքայել Միքայելյանն էլ հունվարին ուժերն է չափելու Ֆինլանդիայում կայանալիք Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին