Կորեայի Չանգվոն քաղաքում ընթացող Աշխարհի հրաձգության առաջնությունում Գոհար Վարդանյանը բարձր արդյունք է գրանցել:
Խառը վազք վարժության երիտասարդ աղջիկների պայքարում նա 362 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը:
Վազող թիրախ նորմալ վազք վարժությում էլ Վարդանյանը 4-րդ տեղում է ավարտել ելույթը:
Աշխարհի առաջնությանը մասնակցել են 11 հայ հրաձիգներ: Հրաձգության բոլոր մրցաձեւերից անցկացվող Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ Օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան եւ ատրճանակ ձեւերում խաղարկվել են խաղերի 6-ական ուղեգիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: