Լիբանանում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի բասկետբոլի հավաքականը հավասար ու լարված պայքարում 63:72 հաշվով պարտվել է Քաթարին:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն ասել է, որ իրենք ոչ թիմային խաղ են ցույց տվել:
«Քաթարի հավաքականը ավելի շատ էր տիրում գնդակին, ու այնպիսի տպավորություն էր, որ նրանք ավելի շատ էին ուզում հաղթել, քան մենք: Ամենակարեւոր պահերին քաթարցիները տիրում էին օղակից անրադարձող գնդակներին: Մենք նույնիսկ 40 տոկոսը չկարողացանք ցույց տալ այն ամենի, ինչ կարող ենք:
Լիբանանի հավաքականի դեմ խաղն ավելի դժվար է լինելու, նրանք ավելի ուժեղ են քան Քաթարը, ու Լիբանանի մակարդակի հավաքականի հետ կարող ենք մեծ խնդիրներ ունենալ»,-նշել է մարզիչը:
Լիբանանի հետ հանդիպումը կայանալու է այսօր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: