Ապրիլ 26, 2024
13650 դիտում

Հայերը պարալիմպիկ խաղեր կմեկնեն մարտի 5-ին


Լուսանկարը` Photolure


Հայաստանը պարալիմպիկ խաղերում կունենա մեկ ներկայացուցիչ, սակայն կոմիտեում անում են հնարավորը, որպեսզի մրցավայր մեկնի նաեւ երկրորդը:

Այս մասին հայտնել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

«Դահուկավազքում հանդես է գալու Ստասիկ Նազարյանը, սակայն ցանկանում ենք Փհենչհանում տեսնել նաեւ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին: Նա Չեխիայում պետք է մասնակցեր մրցաշարի, սակայն չստացվեց մեկնել: Հիմա դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, մի քանի օրից կունենանք վերջնական պատասխանը»,-ասել է Աբրահամյանը:

Ստասիկ Նազարյանը խաղերին մասնակցելու իրավունք ձեռք է բերել այս հունվարին Գերմանիայում կայացած մրցաշարի ժամանակ:

«Մասնակցությունն ինձ համար արդեն մեծ հաջողություն է: Կփորձեմ որքան հնարավոր է լավ հանդես գալ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ բարձր տեղեր գրավեի, սակայն մեկ ամիս մարզվելով ու մեկ մրցաշարի մասնակցելով նման բան հնարավոր չէ: Ես միայն իմ մասին չեմ ասում: Հայաստանում կան հաշմանդամություն ունեցող լավ մարզիկներ, ովքեր նույնպես հնարավորություն չեն ունենում ամենօրյա մարզումների»,-խոստովանել է դահուկորդը:

Պարալիմպիկ կոմիտեն խաղերին պատրաստվելու համար պետական բյուջեից ստացել է 6,5 մլն դրամ, որով ավիատոմսերից բացի ձեռք են բերել մարզահագուստ եւ գույք:

Պարալիմպիկ խաղերը Փհենչհանում կայանալու են մարտի 9-18-ը, հայկական 5 հոգանոց պատվիրակությունը մրցավայր է մեկնելու մարտի 5-ին:

Խաղերին մասնակցելու են մոտ 42 երկրի 550 մարզիկ, ովքեր պայքարելու են 6 մարզաձեւում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին