Եվրոպայի բասկետբոլի առաջնության նախընտրական 1-ին փուլի B ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը, կայացել է մեկ հանդիպում:
Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ 82:69 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ:
Դանիայի ընտրանին հաղթանակից հետո շրջանցել է Հայաստանին ու գլխավորել մրցաշարային աղյուսակը, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:
Նիկշա Բավցեւիչի սաները փետրվարի 25-ին Երեւանում հանդիպելու են Ալբանիայի թիմին: Խաղը մեկնարկելու է 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, մուտքն ազատ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: