Հայաստանի բասկետբոլի հավաքականը Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել փետրվարի 25-ին Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Ալբանիայի դեմ հանդիպմանը։ Ազգային ընտրանին հանգրվանել է Օլիմավանում:
Վնասվածքի պատճառով Քրիս Յանկու Օսկիյանը չի միացել թիմին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ-Մկրտչյանը հավաքական չեն եկել ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:
Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին ժամը 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, մուտքն ազատ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: