Կանադացիներ Տեսսա Վիրտուն ու Սքոթ Մոիրը դարձել են Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր գեղասահորդները:
Նրանք իրենց ակտիվում արդեն ունեն 3 ոսկե ու 2 արծաթե մեդալներ: Այսօր առավոտյան պարային զույգը դարձել է Փհենչանի Օլիմպիական խաղերի հաղթողը:
Ազատ ծրագրում նրանք 122,40 միավորով 2-րդն են եղել, սակայն կարճ ծրագրում վաստակած 83,67 միավորի շնորհիվ առաջին տեղն են գրավել:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերում Վիրտուն ու Մոիրը ոսկե մեդալ էին նվաճել գեղասահքի թիմային պայքարում:
Վանկուվերում Վիրտուն ու Մոիրը դարձել էին չեմպիոններ, իսկ 2014-ին Սոչիում՝ արծաթե մեդալակիրներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: