Թեհրանում ընթացող լողի պատանեկան միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել:
Իրանցիներից բացի հանդես են գալիս նաեւ լողորդներ Հայաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Իրաքից ու Ադրբեջանից:
Մրցումային առաջին օրը 50 մետր բրասում Էդվարդ Ասատրյանն արծաթե մեդալ է նվաճել, Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան եւ Ստեփան Աբրահամյան քառյակը 4x50 մետր ազատ ոճ փոխանցումալողում դարձել է հաղթող:
Նրանք առաջինն են եղել նաեւ 4x100 մետր մրցաձեւում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: