Մայիս 06, 2024
exclusive
13585 դիտում

Սեղմում հենարանից վարժության Հայաստանի 1-ին առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Orange Fitness համալիրում այսօր առաջին անգամ կայացավ սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը:

Կազմակերպիչը Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան է, մասնակցել են ավելի քան 50 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից:

 

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովն ասել է, որ իրենց նպատակը մարզաձեւի ու սպորտի զարգացումն է:

 

«Մեր ֆեդերացիան նոր է բացվել: Չնայած ես ու ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ ունենք, սակայն առաջին անգամն է, որ մեր երկրում կազմակերպում ենք նման միջոցառում: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը եկել է Հայաստան ու օգնում է մեզ մրցաշարը ճիշտ անցկացնելու հարցում: Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել հաջորդ տարվա միջազգային մրցաշարերին»,- ասել է Ասատուրովը:

 

Նա նշել է, որ մարզաձեւով զբաղվում են գրեթե բոլոր մարզերում: Պլանավորում են մոտ ապագայում կազմակերպել մարզային առաջնություններ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին