Այսօր Երեւանում մեկնարկել է Հայաստանի լողի առաջնությունը, որին մասնակցում է ավելի քան 100 մարզիկ:
«Այսքան մասնակից ունենալը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք մեր լողավազանների թիվն ու ոչ լավ վիճակը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս լավագույնները կստանան հնարավորություն արտասահմանում մասնակցելու միջազգային հավաքների»,- ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:
Կանանց 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոն է դարձել Վարսենիկ Մանուչարյանը (28.00), 100 մ բրասում՝ Էլեն Եսայանը (1.23.58):
Վահան Մխիթարյանը (23.87) հավասարը չի ունեցել տղամարդկանց 50 մ ազատ ոճում, իսկ Լեոն Վարդայնայնը (1.09.78)՝ 100 մ բրասում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: