Ռումինական Կլուժ Նապոկա քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականն այսօր նվաճել է առաջին մեդալը: ԵԱ-ի 2016 թվականի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղը գրավել է հունգարացի մարմնամարզիկը:
Այսօր հայ մարզիկներից ելույթ են ունենալու նաեւ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների վրա վարժությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: