Ռումինական Կլուժ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր կայացել է բազմամարտի եզրափակիչը:
Հայ մարմնամարզիկներից հանդե է եկել Արթուր Դավթյանը: Նա զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հաղթողի կոչումը նվաճել է Օլեգ Վերյնաեւը (Ուկրաինա): Արծաթե մեդալակր է դարձել Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), իսկ 3-րդ տեղում ելույթն ավարտել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեյմս Հոլը:
Վաղը եզրափակչում հանդես են գալու եւս 3 հայ մարզիկներ: Հարություն Մերդինյանը մասնակցելու է նժույգթափերի վրա, իսկ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների վրա վարժությունում:
Ապրիլի 23-ին հենացատկի եզրափակչում կրկին ուժերն է չափելու Արթուր Դավթյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: