Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթում Հայաստանի տղամարդկանց թիմը երեկ երկու մեդալ է նվաճել:
Օղակների վրա հավասարը չի ունեցել Արթուր Թովմասյանը: Հայ մարմնամարզիկը եզրափակչում ցույց է տվել 15,133 արդյունք ու նվաճել ոսկե մեդալ: Վահագն Դավթյանը ելույթն ավարտել է չորրորդ տեղում:
Նժույգթափում Արթուր Դավթյանը 14,066 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր: Այս վարժությունում հաղթող է դարձել հունգարացի մարմնամարզիկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: