«Դինամո» մարզասրահում շարունակում է ընթանալ մինչեւ 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը:
Մրցումների երկրորդ օրն առաջինը խաղահրապարակ են դուրս եկել Արցախի ու Վանաձորի թիմերը: Արցախցի հանդբոլիստները կարողացել են համախմբվել, ու հաշվի մեջ հետ լինելով, հաղթել 24:23 հաշվով: Սա նրանց երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմն էլ 20:24 զիջել է Աջափնյակին:
Լարված պայքարում է ընթացել Շենգավիթի ու Ալավերդու թիմերի դիմակայությունը, որում 19:17 հաշվով հաղթել են երեւանցիները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: