Սեպտեմբերի 18-ին շվեյցարական Մակոլին քաղաքում եվրոպական երկրների սպորտի նախարարները Շվեյցարիայի սպորտի դաշնային կենտրոնում քննարկելու են սպորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն ասել է, որ այսօր նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու այդ հանդիպմանը:
Նախատեսվում է, որ Հայաստանը 10 այլ երկրների հետ միանալու է սպորտի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի առաջին համատեղ Երոպական կոնվենցիային:
Եվրոպական Խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ քննարկվելու են սպորտում կոռուպցիայի դեմ պայքարն ու համաեվրոպական սպորտային համագործակցությունը:
Խոսվելու է նաեւ արգելված նյութերի դեմ համատեղ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: