Մայիս 04, 2024
793 դիտում

Սիմոնե Ինձագին «Ինտեր»-ի երեք ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է


Լուսանկարը` fc Inter


«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դարձել է ակումբի պատմության 3 ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը:

Երեկոյան նրա սաները ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն են հռչակվել, Ինձագին «Ինտեր»-ի հետ արժանացել է 6-րդ տիտղոսին:

48-ամյա մասնագետն ակումբի հետ 3 անգամ տիրացել է Իտալիայի Գավաթին, եւս 2 անգամ էլ՝ Սուպերգավաթին:

Այդ ցուցանիշով Ինձագին շրջանցել է Ժոզե Մոուրինյոյին, որը 5 տիտղոսի է արժանացել: 1929 թվականին «Ինտեր»-ի հիմնադրումից հետո ամենաշատ նվաճումների՝ 7-ական անգամ հասել են Էլենիո Էրերան ու Ռոբերտո Մանչինին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին