Մայիս 03, 2024
1227 դիտում

Մխիթարյան. Անչափ հպարտ եմ ու երջանիկ, միասին պատմություն կերտեցինք


Լուսանկարը` FC Inter


11 տարի անց Հենրիխ Մխիթարյանը նորից չեմպիոն է հռչակվել: Վերջին անգամ նա 2012-2013 մրցաշրջանում Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ էր Ուկրաինայի չեմպիոն եղել:

Երեկոյան Մխիթարյանն այդ տիտղոսին արժանացավ «Ինտեր»-ի կազմում, նա Իտալիայի առաջնության 33-րդ տուրում թիմակիցների հետ հաղթեց «Միլան»-ին ու ժամանակից շուտ ապահովեց 1-ին տեղը:

«Արեցի այն, ինչ կարող էի, շատ եմ աշխատել, իսկ թիմակիցներս ինձ օգնել են: Միասին կերտեցինք այս պատմությունը: Անչափ հպարտ եմ ու երջանիկ, շնորհակալ եմ թիմակիցներիս, ակումբի ողջ անձնակազմին ու երկրպագուներին: Եկել է երկրպագուների հետ մեր հաջողությունը կիսելու պահը»,- չեմպիոն հռչակվելուց հետո խոստովանել է Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին