Մայիս 02, 2024
903 դիտում

Առաջնության 29-րդ տուրի 2 խաղերն ու Բագրատ Նավոյանի ներողությունը մարզչից


Լուսանկարը` FC Alashkert


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում եւս 2 հանդիպում է տեղի ունեցել: «Վեստ Արմենիա»-ն հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ «Շիրակ»-«Վան» խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

«Վեստ Արմենիա» հետ հանդիպման 2-րդ խաղակեսում վիճաբանություն է տեղի ունեցել «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանի եւ գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանի միջեւ:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Վահե Գեւորգյանից եւ ամբողջ մարզչական շտաբից՝ անհարկի էմոցիոնալ գործողությունների համար: Ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձեւ է ու նյարդերը երբեմն տեղի են տալիս: Բոլորը գիտեն, թե որքան եմ հարգում «Ալաշկերտի» գլխավոր մարզչին եւ թե ինչ փոխհարաբերություններ ունենք»,- Նավոյանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մրցաշարային աղյուսակը 63 միավորով գլխավորում է «Փյունիկ»-ը, մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նոա»-ն 62-ն ունի: Այն այսօր մրցելու է ԲԿՄԱ-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին