Մայիս 02, 2024
809 դիտում

«Բայեր»-ը 21-րդ դարում թոփ-5 լիգաների առաջին թիմն է, որը 44 խաղում չի պարտվել


Լուսանկարը` FC Bayer


Երեկոյան որոշվել են Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի զույգերը, կայանալու են «Ատալանտա»-«Մարսել» եւ «Ռոմա»-«Բայեր» հանդիպումները: Առաջին խաղերը լինելու են մայիսի 2-ին, իսկ պատասխանները մայիսի 9-ին:

«Բայեր»-ը հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Վեսթ Հեմ»-ի հետ ու անպարտելի հանդիպումների շարքը հասցրել 44-ի: Թիմը պարտություն չի կրել 38 խաղում, եւս 6 անգամ էլ ոչ-ոքի է գրանցել:

Այն դարձել է 21-րդ դարում առաջին թիմը եվրոպական թոփ-5 լիգաներում, որն այսպիսի ցուցանիշ է գրանցել: Նախկին ռեկորդը՝ 43 հանդիպում, 2011-2012 մրցաշրջանում սահմանել էր Թուրինի «Յուվենթուս»-ը:

Ակումբը նաեւ իր 120-ամյա պատմության ընթացքում այս մրցաշրջանում առաջին անգամ ժամանակից շուտ չեմպիոն է հռչակվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին