Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Աստանա»:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստն իրենց մոտ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: Այնտեղ նրա թիմակիցն է հավաքականի մեկ այլ խաղացող՝ Կամո Հովհաննիսյանը:
Հարոյանը ղազախական ակումբում հանես է եկել նաեւ 2021 թվականին, մասնակցել 14 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ: Նրա վերջին ակումբը եղել էր Կիպրոսի «Անորտոսիս»-ը, որտեղ 2022 թվականին տեղափոխվել էր իսպանական «Կադիս»-ից:
Հիմա Հարոյանն ու Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի տրամադրության տակ են ու պատրաստվում են մարտի 25-ին ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում Թուրքիայի դեմ կայանալիք խաղին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: