Հենրիխ Մխիթարյանն առաջին հայն է, որը հանդես է գալիս Ա Սերիայում ու արդեն նաեւ «Ինտերում»:
Միլանյան ակումբ տեղափոխվելուց հետո Մխիթարյանն առաջին զրույցը տվել է Inter TV-ին:
«Իսկապես հիացած եմ եւ ուրախ: Երջանիկ եմ դառնալ «Ինտերի» խաղացող ու անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբի հետ մարզվելու ու խաղալու թիմի մարզաշապիկով:
«Ինտերի» դեմ խաղերում հաջողվել է 3 գոլ խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել, ես էլ չգիտեմ, թե ինչու ինձ հաջողվում էր լավ հանդես գալ: Բայց հիմա անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբի կազմում գոլեր խփելու:
Միշտ երազել եմ խաղալ աշխարհի կարեւոր լիգաներում: Երջանիկ եմ, որ արդեն 3 տարի մասնացել եմ Իտալիայի առաջնությանն ու հպարտ եմ, որ հիմա «Ինտերի» խաղացող եմ: Իմ հայրենիքում շատ երեխաներ կան, որոնք հետեւում են ինձ ու նման երազանք ունեն: Նրանք էլ ցանկանում են Ա Սերիայի մաս կազմել, հույս ունեմ օրինակ կլինեմ նրանց համար:
Յուրի Ջորկաեֆն էլ խաղացել է «Ինտերում», նա իմ կուռքերից էր, երբ փոքր էի, ուզում էի նմանվել նրան, անգամ Ջորկաեֆի հետ լուսանկար ունեմ: Նա բացառիկ խաղացող էր, ակումբի կազմում բազում գոլեր է գրանցել ու իր հետքն է թողել: Ես էլ եմ ուզում հիշվել ու գավաթներ նվաճել:
Լուսանկարը` FC Inter
Մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ արդեն խոսել ենք ու շնորհակալ եմ նրան իր խոսքերի համար: Միասին ենք աշխատելու եւ ուզում եմ նրան ցույց տալ, որ այստեղ եմ թիմին օգնելու համար: Բացի այդ էլ, ամենակարեւորն այն է, որ միասին նվաճումների հասնենք:
Ուզում եմ երկրպագուներին շնորհակալություն հայտնել ինձ աջակցելու համար ու նամակների, որ ստացել եմ նրանցից: Անհամբեր կսպասենք նրանց ստադիոնում, որ միասին հաղթանակներ տոնենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: