Մայիս 08, 2024
2449 դիտում

Նամակ Իտալիային Ֆաբիո Կանավարոյից


Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` grazia loves italy

Լուսանկարը` grazia loves italy

Լուսանկարը` fifa

Լուսանկարը` theplayerstribune.com


Ներկայացնում ենք Աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոյի նամակը, որը հրապարակվել է Players Tribune-ում:

Բոլոր նրանց ովքեր տուն են վերադարձել

Այն ամենն, ինչ մեր երկրի հետ է կատարվում, ինձ անհանգստությամբ ու ցավով է լցնում: Չեմ կարող նկարագրել, թե որքան սարսափելի է տեսնել, թե Իտալիան ինչպես է տառապում ու թե որքան շատ մարդիկ են մահանում: Սիրտս ցավում է բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այս հիվանդությունից, ու հատկապես նրանց, ովքեր հարազատի են կորցրել:

Նաեւ ուզում եմ ողջունել բժշկական անձնակազմին, որոնք համառորեն տանջվում են, որ հնարավորինս շատ կյանքեր փրկեն:

Դուք իսկական հերոսներ եք, որոնք մեր երկրին հիմա պետք են:

Ոչ մեկը Սուպերհերոս չէ ու ապահովագրված չէ այս վիրուսից: Ես էլ բոլորի պես, երբ համաճարակը սկսվել էր Չինաստանում, կարծում էի, որ Իտալիայում ոչինչ չի լինի: Կարծում էինք, առնվազն մեր երկիր այն չի հասնի:

Թերագնահատում էի հիվանդությունը, համարում, որ այն սովորական գրիպ է: Որքան ենք բոլորս սխալվել:

Լուսանկարը` grazia loves italy


Ամեն դեպքում փակեցինք Իտալիան ու մարդկանց կոչ արեցինք տանը մնալ: Չինաստանում, որտեղ մարզիչ եմ աշխատում, մի քանի շաբաթ առաջ մեկուսացման մեջ եմ եղել: Մարդիկ ատիպիկ հիվանդության հետ գործ ունեին, դրա համար գիտեին, թե ինչ է պետք անել: Իտալիայում երբեք նման արտակարգ իրավիճակ չէր եղել:

Բայց հիմա, երբ այս ճակատամարտի միջնամասում ենք, պետք է միասին կռվենք: Դա նշանակում է, որ մեր լավագույն կողմերը պետք է ցույց տանք:

Բոլորս գիտենք, որ Իտալիան զարմանահրաշ երկիր է, հիանալի տեսարժան վայրեր ունի, լավ կլիմա, բարձր նորաձեւություն ու համեղ ուտելիքներ: Կարող ենք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: Բայց երբեմն մտածում ենք միայն մեր մասին`անտեսելով ընդհանուր շահը: Ու երբ այդպես ենք վարվում, կորցնում ենք մեր պոտենցիալը:

Բարեբախտաբար, նաեւ պահեր են լինում, երբ որոշում ենք իսկապես ցուցադրել մեր քաջությունը, այդպես հատկապես ծանր պահերին ենք վարվում, երբ կարեւոր հարց է վճռվում:

Լուսանկարը` grazia loves italy


Ինքս իմ մաշկի վրա մի քանի անգամ եմ դա զգացել, ու լավագույն օրինակն այն է, երբ Իտալիան հաղթեց Աշխարհի առաջնությունում: Հնարավոր է տարօրինակ է, որ հիմա եմ խոսում սպորտի մասին, երբ այն անկարեւոր է:

Բայց ֆուտբոլն Իտալիայում ավելին է, քան պարզապես սպորտ: Երբ հավաքականն է խաղում, բոլորը դա զգում են ու միավորվում:

Իսկ երբ իտալացիները հավաքվում են իրար գլուխ, մենք հաջողության ենք հասնում:

Մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպես 1982-ին Իտալիան հաղթեց ԱԱ-ում: Ես ընդամենը 8-ամյա նեապոլցի տղա էի, իմ հայրենի քաղաքում էի նայում առաջնությունը: Երբ Իտալիան գոլ խփեց, գոռում էինք ու գրկում իրար, թեեւ բոլորս չէ, որ իրար ճանաչում էինք:

Երբ մեր ազգային ընտրանու ավագն էի 2006-ի Մունդիալի ժամանակ, նման բան խաղացողների հետ էր տեղի ունենում: Առաջնությունից առաջ սկանդալ էր տեղի ունեցել, ու բոլորս կարծում էինք, որ այն կանդրադառնա թիմի վրա:

Բայց հավաքականում տրամադրությունը բարձր էր, ու դա էր մեր հաջողության բանալին: Այդ կրիտիկական պահին պարզապես հոգ էինք տանում իրար մասին:

Լուսանկարը` fifa


Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ Իտալիան հաղթեց այդ առաջնությունում: Ոչ թե բախտներս բերեց, այլ հաղթեցինք, քանի որ լավագույն թիմն ունեինք ու հավատում էինք մեզ:

Հիմա ամբողջ Իտալիային է պետք միասնական այդ ոգին: Արդեն իսկ ականատես ենք եղել իրար օգնելու մի քանի հիանալի օրինակների: Andrà tutto bene-ն (իտալերեն`ամեն ինչ լավ է լինելու) պարզապես կոչ չէ տանը մնացողներին, նրանց ովքեր վախեցած են կամ հույսը կորցրած, դրանք աջակցության խոսքեր են: Կամ տեսանք, թե մարդիկ ինչպես են իրենց պատշգամբները դուրս գալիս ու ծափահարում բուժաշխատողներին: Հարեւաններն իրար հետ երգում էին: Դա հենց այն միասնությունն է, որը մեզ պետք է:



Երբ այս ճգնաժամն ավարտվի, Իտալիայն ուրիշ կլինի: Շատերն են աշխատանքը կորցրել, ոմանց բիզնեսն է տապալվել: Շատ ծանր է լինելու առաջիկայում: Մնում է հուսալ, որ պատվաստանյութը որքան հնարավոր է շուտ կլինի, որպեսզի այս մղձավանջն ավարտին հասցնենք:

Այնպես որ, եկեք տանը մնանք, մեր հարազատների հետ ժամանակ անցկացնենք ու հնարավորինս քիչ մարդկանց հանդիպենք:

Եկեք նաեւ ամեն ինչ անենք հանրային շահի համար: Ես 2006 թվականի հավաքականի թիմակիցներիս հետ սկսել եմ գումար հավաքել: Ողջ հասույթը կփոխանցենք Իտալիայի Կարմիր խաչին, որպեսզի մեր հիվանդանոցների համար անհրաժեշտ սարքավորումներ գնեն: Հույս ունեմ, որ կմիանաք դրամահավաքին:

Եթե անգամ ձեր հարեւանին օգնեք, էլի մեծ գործ արած կլինեք: Պետք է բոլորս հիշենք, որ այս ճակատամարտում թիմային աշխատանք է պետք ու անհրաժեշտ է բոլորս միավորվենք:

Իհարկե, մեզնից ոչ մեկը Սուպերհերոս չէ: Բայց երբ միասին ենք գործում, շատ բաների կարող ենք հասնել:

Ուժեղ եղեք իմ քույրեր ու եղբայրներ:

Անկեղծորեն՝ Ֆաբիո Կանավարո

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին