«Փյունիկը» շարունակում է վստահ ելույթները Եվրոպայի Լիգայում: Թիմը հասել է որակավորման 3-րդ փուլ ու առաջին խաղում ոչ-ոքի արդյունք գրանցել Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ:
Հանդիպումից հետո խաղի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել ավագի թեւկապով հանդես եկած Ռումյան Հովսեփյանն ու դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը:
Հովսեփյան
Շատ ծանր խաղ ստացվեց, մտել էինք դաշտ հաղթելու համար, բայց ամենակարեւորն այն է, որ տնային հանդիպման ժամանակ գոլ բաց չթողեցինք: Ցավալի է, որ մի քանի դրվագներում գոլային պահերը չկարողացանք իրացնել: Դա էլ ավելի կմեծացներ մեր շանսերը: Սա դրական արդյունք է, պահպանում ենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Թիմի ավագի թեւկապով խաղալը մեծ պատասխանատվություն է, բայց մնացած ամեն ինչը նույնն է, ոչ մի տարբերություն:
Լուսանկարը` FC Pyunik
Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, դժվար է չխաղալուց հետո այսպիսի բարդ հանդիպման մասնակցել, բայց անում եմ հնարավորը, որ մարզավիճակս լավանա:
Շատ ուրախալի է, որ այսքան երկրպագուներ են գալիս մեզ աջակցելու, ստադիոնը համարյա ամբողջությամբ լիքն էր: Դա մեզ դրական էմոցիաներ ու ուժ է տալիս, շնորհակալ ենք բոլորից նման ջերմ աջակցության համար: Դա մեզ ուժ է տալիս, իզուր չէ, որ երկրպագուն 12-րդ խաղացող է համարվում:
Դրագոեւիչ
Բարդ մրցակցի հետ խաղացինք, «Մաքքաբին» մեծ թիմ է ու դա ցույց տվեց եւս մեկ անգամ: Մեզ հաջողվեց որոշակի լավ պահեր ստեղծել, բայց իրացնել դրանք չստացվեց: Մրցակիցն էլ պահեր ուներ, ես պատարստ եմ ամեն պահի օգնել թիմին ու հետ մղել բոլոր տեսակ հարվածները:
0:0-ն վատ արդյունք չէ: Դեռ առաջին հանդիպումն է, կարծում եմ՝ մենք երկրորդ խաղի համար շանսեր ենք: Ամեն ինչ կանենք մեր ակումբի ու հայկական ֆուտբոլի համար պատմություն կերտելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: