Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը:
Որոշվել է արտահերթ ժողովի անցկացման նախնական ժամանակաշրջան սահմանել այս տարվա սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Նման անհրաժեշտություն առաջացել է օրենսդրական փոփոխությունների հետեւանքով, համաձայն որի ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն պետք է մինչեւ 2019 թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական Կազմակերպության:
Կարեւոր հարցերից է եղել «Շիրակ» ՖԱ-ի կողմից հուլիսի 16-ին գրված դիմումի քննարկումը, որով ակումբը ՀՖՖ-ին ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թ.-ի մրցաշրջանին մասնակցելու վերաբերյալ հավաստագիրը:
Հաշվի առնելով ակումբի երկրպագուների շահերը, մարզում ֆուտբոլի զարգացման ընդհանուր քաղաքականությունը՝ որոշվել է բավարարել դիմումը եւ թույլատրել «Շիրակին» հանդես գալ Բարձրագույն խմբի առաջնությունում, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: