Հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելու է նաեւ Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան ու ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական Լուիշ Ֆիգուն:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանգստյան օրը Երեւանում կկայանա Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպումը:
Հուլիսի 6-8-ը Երեւանում ֆան-գոտի կլինի: Խաղից մեկ օր առաջ Ազատության հրապարակում տեղի կունենա մրցաշար ֆուտբոլի լեգենդների եւ Հայաստանի լավագույն խաղացողների միջեւ:
Երեւանում կլինեն նաեւ Ռիվալդոն, Կաֆուն, Դիդան, Սամորանոն, Կորդոբան, Սերժինյոն, Բատիստուտան, Կրեսպոն, Մալդինին, Ջորկաեֆը, Ստոիչկովը, Գիգսը, Կալաձեն եւ այլ ֆուտբոլիստներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: