Աշխարհի առաջնությունում ֆուտբոլային տոնը շարունակվում է: Հավաքականներից շատերը նոր են սկսում ցույց տալ իրենց իրական խաղն ու որակները:
Ահմեդ Մուսայի դուբլը
D խմբում կայացել է մեկ հանդիպում՝ միմյանց դեմ մրցել են Նիգերիան ու Իսլանդիան:
Նիգերացիներն Ահմեդ Մուսայի դուբլի շնորհիվ առավելության են հասել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ: Հավաքականի կազմում խփած 4 գոլերի շնորհիվ նա դարձել է ԱԱ-ում Նիգերիայի լավագույն ռմբարկուն:
Լուսանկարը` Fifa.com
Հանդիպման վերջնամասում նշանակված 11-մետրանոցը չի կարողացել իրացնել Գիլֆի Սիգուրդսոնը:
Նիգերիան առաջին հաղթանակն է տարել ու 3 միավորով 2-րդ տեղում է, առաջատարը 6-ով Խորվաթիան է, Արգենտինան ու Իսլանդիան ունեն մեկական միավոր:
Բրազիլիայի ու Շվեյցարիայի 1-ին 3 միավորը
Աշխարհի առաջնությունում առաջին հաղթանակն է տարել Բրազիլիան: Այն խաղավարտին խփած 2 գոլի շնորհիվ կարողացել է առավելության հասնել Կոստա Ռիկայի նկատմամբ: ԱԱ-ում 2-րդ անգամ գոլի հեղինակ է դարձել Ֆելիպե Կոուտինյոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Նեյմարը:
Լուսանկարը` Fifa.com
Նա գոլի հեղինակ է դարձել խաղավարտից 12 վայրկյան առաջ՝ 96-րդ րոպեին ու 48-րդ վայրկյանին: Այդ գոլն ամենաուշն է խփվել Աշխարհի առաջնություններում:
Լուսանկարը` Fifa.com
E խմբում Բրազիլիային պես 4 միավոր ունի նաեւ Շվեյցարիան, որը կամային հաղթանակ է տարել Սերբիայի նկատմամբ: Արդեն 5-րդ րոպեին Սերբիան հաշվի մեջ առաջ է անցել Ալեքսանդր Միտրովիչի գոլի շնորհիվ: Սակայն 2-րդ կեսում նախ Գրանիտ Ջական հավասարեցրել է հաշիվը, ապա խաղավարտին Ջերդան Շաքիրին հաղթանակ բերել իր թիմին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: