Ապրիլ 26, 2024
1208 դիտում

ԱԱ. Խորվաթիան ու Ֆրանսիան նույնպես հաղթահարեցին խմբային փուլը


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


Աշխարհի առաջնությունում անակնկալներն ու հետաքրքիր հանդիպումները շարունակվում են: Այս անգամ ականատես ենք եղել Խորվաթիայի գեղեցիկ հաղթանակին, Արգենտինայի ձախողմանն ու Ֆրանսիայի փլեյ-օֆֆ դուրս գալուն:

Անհավանական Խորվաթիան

D խմբի վստահ առաջատարն ու փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած ընտրանին ոչ թե Արգենտինան է, այլ Խորվաթիան: Երեկ այն 3:0 հաշվով առավելության է հասել արգենտինացիների նկատմամբ: Գեղեցիկ ու տպավորիչ գոլերի հեղինակ են դարձել Անտե Ռեբիչը, Լուկա Մոդրիչն ու Իվան Ռակիտիչը: Հանդիպման լավագույն խաղացողը Մոդրիչն է:



Խորվաթիան 20 տարվա մեջ առաջին անգամ է ԱԱ-ում հաղթահարել խմբային փուլը: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1998-ին, ու խորվաթները բրոնզե մեդալներ էին նվաճել:

2002, 2006 ու 2014 թթ. առաջնություններում թիմը 3 միավորից ավել չէր հավաքել իր խմբում: Իսկ ահա Արգենտինան 1958-ից հետո ամենամեծ խոշոր հաշվով պարտությունն է կրել:

D խմբում այսօր խաղալու են Իսլանդիայի ու Նիգերիայի հավաքականները:

Ֆրանսիայի առաջխաղացումը

Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-ում 2-րդ հաղթանակն է տարել: Այս անգամ Դիդյե Դեշամի սաները Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ առավելության են հասել Պերուի նկատմամբ՝ 1:0:



Մբապեն ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որն աչքի է ընկել Աշխարհի առաջնություններում ՝ 19 տարեկան 183 օրեկան: Նախորդ ռեկորդակիրը Դավիդ Տրեզեգեն է, որը գոլի հեղինակ է դարձել 20 տարեկան 246 օրեկանում:

Իսկ ԱԱ-ում իր հաշվին գնդակ գրանցած ամենաերիտասարդ խաղացողը եղել է Պելեն, որը 1958-ին Ուելսի դարպասը գրավել է 17 տարեկան 239 օրեկանում:



C խմբում 4 միավոր ունի ու 2-րդ տեղով ընթանում է Դանիան, որը 1:1 հաշվով է ավարտել Ավստրալիայի հետ հանդիպումը: Քրիստիան Էրիկսենի գոլին ավստրալացիները պատասխանել են Միլե Եդինակի 11-մետրանոցից դիպուկ հարվածով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին