Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակչում մրցեցին 10 տարի անց այս փուլում հայտնված «Լիվերպուլն» ու վերջին 4 տարիներին 3 անգամ մրցաշարում հաղթած Մադրիդի «Ռեալը»:
Հանդիպման մեկնարկում ավելի համարձակ էին ու մրցակցի դարպասին սպառնում էին հիմնականում լիվերպուլցիները, ստիպում էին սխալվել դարպասապահ Կեյլոր Նավասին ու պաշտպաններին, իրացնում տուգանային ու անկյունային հարվածներ: Արքայական ակումբում էլ միայն Ռոնալդուն էր արագ անցում կատարել ու հարվածել մրցակցի դարպասին:
Յուրգեն Կլոպի թիմը շարունակում էր տիրել գնդակին ու վերահսկել խաղը: 23-րդ րոպեին ամենավտանգավոր պահն էր՝ Ռոբերտո Ֆիրմինոյի ու Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի կրկնակի հարվածից հետո «Ռեալը» մեծ դժվարությամբ կարողացավ փրկվել:
Լուսանկարը` uefa.com
31-րդ րոպեից «Լիվերպուլը» մնաց առանց իր առաջատար Մոհամեդ Սալահի: Նա Սերխիո Ռամոսի հետ բախման արյունքում վնասեց ուսն ու չկարողացավ շարունակել հանիպումը, նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ադամ Լալլանան: Րոպեներ անց արդեն իր խաղացողին կորցրեց «Ռեալը», այս անգամ շարքից դուրս մնաց Դանիել Կարվախալը:
Լուսանկարը` uefa.com
2-րդ կեսի հենց մեկնարկում հաշիվը բացելուն չափազանց մոտ էր Իսկոն, նրա հարվածը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: 50-րդ րոպեին Զինեդին Զիդանի սաներն ամեն դեպքում առաջ անցան հաշվի մեջ, դարպասապահի զավեշտալի սխալից հետո գնդակը դիպավ Կարիմ Բենզեմային ու հայտնվեց դարպասում:
Լուսանկարը` uefa.com
4 րոպե էլ պահանջվեց «Լիվերպուլից» կրկին հավասարությունը վերականգնելու համար: Անկյունայինից հետո գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն՝ այս մրցաշրջանում ՉԼ-ում խփելով 10-րդ գնդակը:
Սակայն կշեռքի նժարը կրկին թեքվեց «Ռեալի» կողմը, փոխարինման մտած Գարեթ Բեյլը գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց իր թիմին ՝ 2:1: Սակայն դա էլ վերջը չէր, նա դուբլի հեղինակ դարձավ հեռահար հուժկու հարվածով՝ 3:1:
Լուսանկարը` uefa.com
Զիդանի թիմը կրկին անպարտելի էր ՉԼ-ի եզրափակչում ու դարձավ առաջին թիմը, որը 3-րդ անգամ անընդմեջ տիրացավ այդքան բաղձալի գավաթին: Ռոնալդուն էլ միակ ֆուտբոլիստն է, ով 5 անգամ հաղթել է ՉԼ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: