Եվրոպայի Լիգայի պատասխան խաղում «Արսենալն» առաջին հաղթական խաղից հետո այսօր հյուրընակելու է «Միլանին»:
Արսեն Վենգերի սաները փորձելու են զարգացնել հաջողությունն ու շարունակել ելույթները Եվրոպայի Լիգայում:
Լուսանկարը` arsenal.com
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերն ընդգծել է, թե որքան ուժեղ է այս տարվա մրցաշարն ու ցանկություն հայտնել հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Թիմն ամեն գնով փորձելու է ձեռքից բաց չթողնել Միլանում Հենրիխ Մխիթարյանի ու Աարոն Ռեմզիի շնորհիվ ստացած առավելությունը:
Սակայն հեշտ հանձնվող չէ նաեւ «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, կարճ ժամանակում նա կարողացել է թիմին վստահություն ու միասնություն հաղորդել: Նրա սաները Լոնդոն են մեկնել այնտեղից ձեռնունայն չհեռանալու համար:
Լուսանկարը` FC Milan
Այս խաղից առաջ երկու թիմերն էլ իրենց առաջնություններում հաղթանակներ են տարել. «Արսենալը» 3:0 հաշվով ուժեղ է եղել «Ուոթֆորդից», «Միլանն» էլ ավելացված ժամանակում նվազագույն հաշվով հաղթել է «Ջենոային»:
Տնային խաղերում Վենգերի թիմն ամեն խաղում 2,6 գոլ է խփում, իսկ Եվրոպայի Լիգայում ՝2,5, սեփական դարպասն էլ ավելի քիչ է ընդունում: Միլանյան թիմի վիճակագրությունն ավելի վատն է՝ վերջին 3 խաղերում այն ընդամենը 1 անգամ է աչքի ընկել: Հաջորդ փուլ անցնելու համար «Միլանը» պետք է նվազագույնը 3 գոլ խփի ու սեփական դարպասն անառիկ պահի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: