Անցնող հանգստյան օրերին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հանդիպումները:
Գյումրիում «Շիրակը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
Տուրի մյուս երկու խաղում գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ: «Փյունիկ»-«Արարատ» դիմակայությունն ավարտվել է 3:3, իսկ «Ալաշկերտ»-«Բանանցը»՝ 2:2 հաշվով:
Հայաստանի առաջնությունը 34 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանն» ունի 27, իսկ «Բանանցը»՝ 26 միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: