Ապրիլ 26, 2024
2229 դիտում

ՖԲԼ Բ Լիգան կմեկնարկի այսօր


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ժամը 17-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է Ֆուտզալի Բիզնես Լիգայի Բ խմբի առաջնությունը (Բ Լիգա)։ Մրցաշարին մասնակցող 11 թիմեր բաժանվել են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբի երկու հաղթողներ դուրս կգան կիսաեզրափակիչ։

Երկար ընդմիջումից հետո ՖԲԼ Բ Լիգային կրկին մասնակցում է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը (ԼՖՀ), որն այդպիսով պատրաստվում է մայիսին Երեւանում կայանալիք՝ Լրագրողների միջազգային մրցաշարին։ Առաջին խաղում լրագրողները վաղը՝ մարտի 11-ին, ժամը 18-ին մրցելու են Ամերիկյան համալսարանի թիմի հետ։

Մրցաշարի խաղացանկը հասանելի է ՖԲԼ պաշտոնական կայքում։

Մեդիամաքս Սպորտը ՖԲԼ Բ Լիգայի տեղեկատվական գործընկերն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին