ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն Լագոսում կայացած համաժողովից հետո կայացած ճեպազրույցում խոսել է 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասին:
«Ռուսաստանն 99 տոկոսով պատրաստ է մրցաշարին, մնում է վերջին շտկումները կատարել: Մրցաշարի հյուրերն այնտեղ հիանալի ժամանակ են անցկացնելու»,- ասել է Ինֆանտինիոն:
ԱԱ-ն Ռուսաստանում կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հանդիպումներն անցկացվելու են 11 քաղաքների 12 ստադիոններում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում, Կազանում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Նիժնի Նովգորոդում ու Եկատերինբուրգում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: