Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ապաքինվել է վնասվածքից ու խաղադաշտ կվերադառնա:
Ինչպես հայտնում է «Մարիտիմուի» պաշտոնական կայքը, նա դեկտեմբերի 2-ին «Մորեյրենսեի» հետ կայանալիք հանդիպման հայտացուցակում է:
Ղազարյանը վնասցվածք էր ստացել մարտի 26-ին ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում Ղազախստանի դեմ կայացած խաղում: Հենց մեկնարկային րոպեներին նա բախվել էր դարպասապահի հետ:
Հարձակվողի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձեւ կապանների մասնակի պատռվածք ու մենիսկի վնասվածք: Նա վիրահատվել էր Գերմանիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: